Երթուղային ավտոբուսում ուղևորի դրամապանակը գողացած տղամարդիկ ձերբակալվել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 23-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 47-ամյա և Արշալույս գյուղի բնակիչ՝ 35-ամյա երկու տղամարդու: Ձերբակալման պահին արշալույսցի տղամարդը նետել է մոտը եղած դրամապանակը:
Նույն օրը Մաշտոցի բաժին ներկայացած 55-ամյա կինը հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 65 հազար դրամ, տարադրամներ և բանկային քարտեր:
Հափշտակված գումարը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: