Ախուրյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գողության մեղադրանով հետախուզվող երևանցու
26.05.2025 17:30
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 23-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ժամը 8.50-ին Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցի մի բնակարանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդ: Ապրիլի 12-ից նա հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: