ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էին մեքենայի էլեկտրական մարտկոցն ու բռնվել

29.01.2019 12:25 Գողություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 27-ին՝ ժամը 5-ին Չեխովի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գարիկ Պ.-ին և Արմեն Ե.-ին:
Ոստիկանությունում Գարիկ Պ.-ն ներկայացրել է մեքենայի էլեկտրական մարտկոց և հայտնել, որ այն գողացել է նույն օրը, ժամը 3-ն անց 30-ին Հ.Հովսեփյան և Չեխովի փողոցների խաչմերուկում կայանված մեքենայից:
Ոստիկանների իրականացրած միջոցառումներով պարզվել է, որ նրանք հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Չեխովի փողոցի 34 շենքի բակում կայանված, մեքենայի էլեկտրական մարտկոցը:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`