ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

29.05.2025 09:37 Գողություն

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, և մայիսի 21-ին վարչություն հրավիրեցին ենթադրյալ տուժածին: Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչն ընդունեց, որ մոտ երկու ամիս առաջ օգտվել են իր տան դուռը բաց լինելու և իր բացակայության հանգամանքից, մտել բնակարան ու գողացել են մեկ բնանկար և մեկ դիմաքանդակ:
Հետագա միջոցառումներով պարզվեց, սակայն, որ սա նույն անձի, նույն վայրից, նույն նպաստավոր պայմաններում կատարված միակ գողությունը չէ: Տանտիրոջ բացակայությամբ և բաց դռնով Գյումրու 50-ամյա բնակիչը մտել ու գողացել էր ևս մեկ նկար, նաև հագուստ ու այլ կենցաղային իրեր:
Ու սա էլ դեռ բոլորը չէր: Մեկ ուրիշ անգամ էլ, նույն հանգամանքներում, տղամարդը գողացել էր կենցաղային իրեր ու տանտիրոջ փաստաթղթերը:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել 50-ամյա տղամարդու տանը: Դիմաքանդակը, բնանկարները, տուժածի փաստաթղթերն ու գողացված որոշ կենցաղային իրեր հայտնաբերվել են:
50-ամյա գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: