1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

30.09.2024 11:46 Գողություն
Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով գնում են Արտաշատ քաղաք, Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր ու կատարում գողություններ: Տեղեկություն կար նաև, որ նրանք ապօրինի պահում և օգտագործում են թմրանյութ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարզի պարեկների հետ համատեղ, սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում հայտնաբերվեցին, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեցին և, իրենց «Նիսան Տիդայով» հանդերձ, ոստիկանության Արտաշատի բաժին տեղափոխվեցին 30-ամյա վարորդն ու 31 և 34 տարեկան երկու ուղևորները: Պարզվեց, որ ձերբակալվելուց 20 րոպե առաջ նրանք հարմարեցված բանալիով բացել են Վերին Արտաշատ գյուղում տեղադրված սուրճի ապարատը և դրամապահոցից գողացել մետաղադրամները:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ եռյակը նույն մեքենայով սեպտեմբերի 20-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում հասել են Արտաշատի Իսակովի փողոց, որտեղ փորձել են բացել մեկ այլ սուրճի սարք, սակայն անկախ իրենց կամքից` հանցագործությունն ավարտին չեն հասցնել:
Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: