ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը

31.03.2025 17:46 Գողություն
Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են  680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը

Մարտի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 40-ամյա մի կին հայտնել է, որ Երևանի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայից, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են պայուսակը, որի մեջ 2150 դոլար, 395 հազար դրամ և 680 գրամ ոսկյա զարդեր կային:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երևան քաղաքի քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Երևանի բնակիչ, երկուսը՝ օտարերկրացի: Մարտի 28-ին նրանք Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն:
Անձնական խուզարկությամբ 35-ամյա երևանցու մոտ հայտնաբերվել են մեքենայի բանալիներ, 1500 դոլար, 397 հազար դրամ, 170 լարի և 40 եվրո:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: