1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են գողության դեպքն ու անձանց բերման ենթարկել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.06.2019 18:32 Գողություն

Հունիսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են, մտել ներս ու դրամարկղը գողացել։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայողների հետ  հունիսի լույս 15-ի գիշերը Հանրապետության հրապարակից հիշյալ գողությունը կատարելու կասկախանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել անձանց, որոնցից մեկը տվել է խոստովանական նացատրություն։ Հանցագործությունը բացահայտվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: