ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Եկեղեցու մոտ գողացել էր դրամապանակ

20.07.2018 12:38 Գողություն
Եկեղեցու մոտ գողացել էր դրամապանակ

Հուլիսի 19-ին՝ ժամը 03.57-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր ընկերոջ դրամապանակը «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ գողացել են:
Գողությունը կատարելու կասկածանքով ժամը 4.10-ին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից բաժին է բերման ենթարկել Արմեն Թ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: