Ոստիկանները բացահայտել են գեղեցկության սրահից կատարված գողությունը
Փետրվարի 26-ին ոստիկանության Կումայրիի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ փետրվարի 25-ի ժամը 19.00-ից փետրվարի 26-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր գեղեցկության սրահի պատուհանը և գողացել դյուրակիր համակարգիչ ու մազահեռացման սարք:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 3-ին, ժամը 15.20-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել 25-ամյա Աշոտ Տ․-ն և գեղեցկության սրահում փորձաշրջան անցնող՝ 39-ամյա Աննա Կ․-ն։ Պարզվել է, որ նախնական համաձայնությամբ Աննա Կ․-ն գեղեցկության սրահի մուտքի դռան բանալին տվել է Աշոտ Տ․-ին, որն էլ կատարել է գողությունը:
Գողացված մազահեռացման սարքը հայտնաբերվել է, իսկ նոութբուքը, ըստ Աշոտ Տ․-ի, սրահից հեռանալիս ձեռքից ընկել ու կոտրվել է:
Աշոտ Տ․-ն և Աննա Կ․-ն ներկայացվել են նախաքննությունն իրականացնող մարմնին:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: