ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մտել էր պատուհանից ու գողություն արել․ Կումայրիի ոստիկանների բացահայտումը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

16.07.2019 19:01 Գողություն

Հուլիսի 12-ին` ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14-ից ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Մանուշյան փողոցի տներից մեկի մուտքի դուռը և գողացել մոտ 100.000 դրամ:
Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրու Վարդանանց հրապարակից գողությունը կատարելու կասկածանքով բաժին է բերման ենթարկվել Գյումրում ապրող 20-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն։ Ըստ նրա՝ բնակարան է մտել լոգարանի բաց պատուհանից մտել ու գողաթյուն արել։ Գումարն էլ ծախսել էր բուքմեյքերական խաղասրահներում: Երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: