1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները մեկ օրում բացահայտեցին Դեմիրճյան փողոցում «Լեքսուսից» կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.06.2019 18:08 Գողություն

Հունիսի 4-ին՝ ժամը 21-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում կայանված մեքենաներից մեկից գողություն է կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք կոտրել էին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակիներից մեկը և սրահից գաղտնի հափշտակել նոթբուք ու թանկարժեք խմիչք։ Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով Արաբկիրի քրեական հետախույզներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ միջոցառումների արդյունքում անձնական ունեցվածքի գողության դեպքը բացահայտվեց կարճ ժամանակում։ Օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ դեպքի հաջորդ օրը՝ հունիսի 5-ին, ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Ներքին Չարբախում ապրող 40-ամյա մի տղամարդ, որը նույն օրը հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Բերման ենթարկվածը խոստովանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև գողացված համակարգիրչը, որն առգրավվել է՝ փորձաքննության ուղարկվելու համար։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: