ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտել են մեքենայի մարտկոցի գողությունները

07.06.2019 13:44 Գողություն

Հունիսի 6-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Ազատության պողոտայի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացել ու շենքի բակում կայանված «ԳԱԶ-24» մեքենայից գողացել են մարտկոցը:
Քիչ անց ստացվել է նույնատիպ մեկ այլ հաղորդում՝ Տիգրանյան փողոցի մի բնակչից: Այս անգամ նույն կերպ տարել էին «Ֆորդ» մեքենայի մարտկոցը:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Նազարբեկյան փողոցի 52-ամյա մի բնակիչ:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`