1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողությունը բացահայտվեց. կասկածյալներից մեկը կալանավորված է

13.07.2019 12:58 Գողություն

Հուլիսի 12-ին ոստիկանության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայքի երկու բնակիչ մարտի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում մի քաղաքացու առանձնատանը կից ավտոտնակից գողացել են ալյումինե տարայով մեղր, տնայնագործական եղանակով պատրաստված օղի և գինի: Գողացված մեղրը վաճառել են:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բանավոր պահանջով մեղրը գնած քաղաքացին իր ավտոտնակից ներկայացրել է 31.3կգ ընդհանուր քաշով ալյումինե տարա՝ մեղրով, և հայտարարել, որ հունիսին գնել է Վայքի մի բնակչից՝ վճարելով 45.000 դրամ:
Տուժողը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում, միաժամանակ հայտնել, որ գողացել են նաև 20 լիտր թթի օղի, 10 լ գինի, էլեկտրական սղոց, հոսանքահար՝ պատճառելով մոտ 450.000 դրամի վնաս:
Կասկածյալներից մեկը կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցներ մյուս կասկածյալին և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղությամբ:
Հուլիսի 12-ին Վայոց ձորի մարզային քննչական վարչությունից ստացվել է գրություն, որ հունիսի 9-ին նշված գործով կասկածյալի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 4 փամփուշտ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: