Գողություններ կատարած անձը հայտնաբերվեց
Օգոստոսի 2-ին՝ ժ.19.50-ին, մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 8-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Կարո Անտառային փողոցի շինհրապարակներից մեկի հանդերձարանում, իր տաբատի գրպանից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 300.000 դրամ արժողության ոսկյա շղթա, բանկային քարտ և 4.000 դրամ:
Նույն օրը մեկ այլ քաղաքացի հաղորդում է տվել, որ նույն օրը նշված Կարոն շինհրապարակի հանդերձարանում տաբատի գրպանից գողացել է 19.000 դրամ:
Ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարոյի ինքնությունը, որը նույն օրը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել ոստիկանություն:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: