ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները բացահայտել են ավտոլվացման կետերում կատարված գողությունները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

06.02.2019 18:58 Գողություն

Այսօր հանրապետությունում քիչ չեն ավտոլվացման կետերը, որտեղ ինքնասպասարկում է, կամ ինչպես ընդունված է ասել` լվա ինքդ: Շատերը գործում են շուրջօրյա: Սարքավորումներից ու դրամարկղերից օգտվողների վրա ոչ մի վերահսկողություն. հանգամանք, որից հանցամիտներն օգտվել էին:
Վերջին ամիսներին, միայն Արագածոտնի մարզում, ավտոլվացման կետերից գողության 6 դեպք էր կատարվել: Տուժողներից ոմանք հաղորդում էին տվել, ոմանք` ոչ: Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները համալիր որոնողական միջոցառումներ էին ձեռնարկում: Շուտով բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ քրեակատարողական հիմնարկից վերջերս ազատված, Գյումրիի բնակիչ Հրայր Հարությունյանը գողություններ է կատարում:
Հունվարի 9-ին Հարությունյանը Գյումրիից բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հրայր Հարությունյանը, դեկտեմբերի 7-ին, գյումրեցի մեկ այլ երիտասարդի` Անդրանիկ Խլղաթյանի հետ, Արագածավան գյուղում գտնվող ավտոլվացման կետի մետաղադրամների արկղը կոտրելով, գումար են հափշտակել: Ժամեր անց Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի ավտոլվացման կետից էին գողություն արել: Եվ սա ամենը չէր: Նույն եղանակով դեկտեմբերի 11-ին երեք գողություն Թալինում էին կատարել, մի քանի օր անց, ևս երկուսը` Աշտարակում: Ագարակ գյուղի ավտոլվացման կետից էլ էին փորձել գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքերից ելնելով` գործն ավարտին հասցնել չէր հաջողվել:
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակցին` Անդրանիկ Խլղաթյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: