1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

06.08.2025 14:01 Գողություն
Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

Անցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը:
Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր եղել բակերից մեկում կայանված «Շևրոլե» մակնիշի մեքենայից, հունվարի 18-ին` տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին Կոմիտասի պողոտայում տեղադրված սուրճի ապարատն ու տարել դրամարկղը, իսկ հունիսի 9-ին Աղբյուր Սերոբի փողոցում տեղադրված սուրճի ապարատը կոտրելով` հափշտակել էին 100 հազար դրամ:
Համայնքային ոստիկանները համադրել էին բոլոր դեպքերի հանգամանքները, ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ստացել հավաստի տեղեկություն, որ գողությունները կատարել է 31-ամյա մի տղամարդ:
Սակայն մի առանձին խնդիր էր նրան հայտնաբերելը, քանի որ տղամարդը չուներ հաշվառման հասցե և մշտական բնակության վայր: Եվ այստեղ օգնության հասան մայրաքաղաքի պարեկները:
Հուլիսի 23-ի գիշերը` ժամը 2-ին, Ազատության պողոտայում պարեկները ստուգման նպատակով կանգնեցրին «Կիա» մակնիշի մեքենա, որի վարորդը իրավապահներին ներկայացրեց ՌԴ կեղծ վարորդական վկայական: Մեքենայով հանդերձ նա ներկայացվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այստեղ արագ պարզվեց, որ վարորդն իրենց փնտրած 31-ամյա տղամարդն է:
Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ վերոհիշյալ գողություններն իր ձեռքի գործն են:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: