ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց գողության կասկածանքով

13.07.2019 12:55 Գողություն

Ոստիկանության Սևանի բաժնում ստացված տվյալներն իրացնելիս, հուլիսի 12-ին ժամը 12.30-ին, Սևանի թերակղզու տարածքից գողություն կատարելու կասկածանքով, բաժին է բերման ենթարկվել Երևանի 29-ամյա մի բնակիչ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիս-հուլիս ամիսներին, Սևանի թերակղզու տարածքում 4 տարբեր անձանց ձեռքի պայուսակներից գողացել է գումար և բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: