ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենաներից գողությունները բացահայտվեցին

19.11.2019 14:10 Գողություն

Նոյեմբերի 18-ին, ժամը 14.40-ին, Մալաթիայի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու: Ոստիկանները մինչ այդ պարզել էին, որ նա նոյեմբերին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված «Մերսեդես» մակնիշի երեք մեքենայից գողացել էր կողային հայելիներ և թափարգելի նիկելներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: