ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բռնել են խանութներից գողություններ անողին

22.07.2019 12:53 Գողություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 18-ին, ժամը 19-ին, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյան փողոցից բերման են ենթարկել Շահումյանի 6-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա մի տղամարդու: Նա բացատրություն է տվել, որ հունիս-հուլիս ամիսներին Ամիրյան փողոցում գտնվող հագուստի խանութից, նաև Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից, կատարել է մի շարք գողություններ:
Մասնավորապես պարզվել է, որ Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաներում գտնվող երկու խանութից, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, գողացել է մեկական օծանելիք, դարձյալ Մաշտոցի պողոտայում մի դեղատնից գողացել է քսուքներ, իսկ Կողբացու փողոցի մի խանութից՝ կոնյակ:
Գողությունների մասին նախկինում չի հայտնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: