Անասնապահական համալիրից կատարված գողությունները բացահայտվեցին
Հուլիսի 26-ին ոստիկանության Աշոցքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ղազանչի գյուղի մի բնակիչ անցած տարվա սեպտեմբերի վերջին գյուղին հարակից անասնապահական համալիրից գողություն է արել:
Նույն օրը կասկածյալը հրավիրվել է բաժին և տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ նշված համալիրից գողացել է 35 հատ ազբեստյա թերթաքար, այն գտնվում է իր տանը հարակից անասնագոմում:
Նյութերի նախապատրասրման ընթացքում բաժին է հրավիրվել Ղազանչի գյուղի մեկ այլ բնակիչ, որը ևս տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ անցած տարի նույն վայրից գողացել է 25 հատ ազբեստյա թերթաքարեր և տեղադրել է իրենց անասնագոմի տանիքին:
Ձեռնարկվում են միջոցառումներ անասնապահական համալիրի սեփականատիրոջը հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: