ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին

27.07.2019 13:02 Գողություն

Հուլիսի 25-ին Արտաշիսյան փողոցի 46/1 հասցեի մոտ կայանված «Միցուբիշի» մեքենայի սրահից գողացել էին պայուսակ, որի մեջ եղել էին փաստաթղթեր, դրամապանակ և 37.000 դրամ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին Արշակունյաց պողոտայի 53 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց 28-ամյա մի քաղաքացի, ով տվեց խոստովանական բացատրություն:
Կասկածյալը խոստովանել է նաև, որ հուլիսի 21-ին Հ.Հովսեփյան փողոցի 33/3 հասցեի մոտ կայանված «ՎԱԶ-2108» մեքենայի սրահից գողացել է կանացի պայուսակ, որի մեջ եղել է 63.000 դրամ, 1.000 ՌԴ ռուբլի, բջջային հեռախոս և փաստաթղթեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: