1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շենգավիթի ոստիկանները մեքենաներից կատարված 30-ից ավելի գողության դեպք են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

05.11.2019 18:05 Գողություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին բերման են ենթարկել  մի քանի երիտասարդի․ կասկածանքը՝ գողություն։ Հետախուզական միջոցառումների շնորհիվ Շենգավիթի ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ նրանք մեքենաներից գողություններ են արել։ Երիտասարդները խոստովանել են, որ մայիսից նոյեմբեր Շենգավիթ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարել են 30-ից ավելի  գողություն․ կոտրել են մեքենաների ապակիներն ու սրահից հափշտակել ինչ պատահի, հիմնականում՝ դրամապանակ։  Գողացված իրերը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: