ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը

09.07.2019 13:36 Գողություն

Մայիսի 28-ին դռան ապակին կոտրելով՝ «Հաղթանակ» զբոսայգում կայանված «Նիսան Տիդա» մեքենայի սրահից պայուսակ էին գողանացել:
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել Ջրվեժի Մայակ թաղամասի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: