ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութից գողություն էր արել ու օրեր անց բռնվել. ոստիկանության բացահայտումը

09.11.2019 12:55 Գողություն

Նոյեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով, Բուռնազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել Բյուզանդի փողոցի 16-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ի գիշերը երկաթյա ձողով բացել է Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող խանութի դուռը, գողացել փող, դյուրակիր համակարգիչ ու բջջային հեռախոս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: