Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարները:
Վարդան Եղիազարյանը ներկայացրեց գործնական պարապմունքի օրակարգում ընդգրկված հարցերը՝ ոստիկանության ստորաբաժանումներում հետաքննական աշխատանքների կազմակերպումը և ՀՀ օրենսդրության ու միջազգային նորմերի կիրառումը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում:
Գործնական պարապմունքի ընթացքում զեկույցներով հանդես եկան համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ՝ անդրադառնալով խնդրո առարկա ոլորտների առանձնահատկություններին, ձեռք բերված արդյունքներին ու թերացումներին:
Ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մանրամասն քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: