ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները բերման են ենթարկել գրպանահատի

01.11.2021 12:15 Գողություն

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին:
Ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները «Կիլիկիա» ավտոկայանի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Բաշինջաղյան փողոցի 48-ամյա մի բնակչի։
Պարզվել է, որ նա թիվ 77 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել:
Իրավապահները պարզել են նաև տուժողի ինքնությունը: Նրանից հաղորդում են վերցրել:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: