ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը հայտնաբերվեց, տուժողը` որոնվում է

04.06.2021 10:32 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որ մասնագիտացած են գրպանահատության դեմ պայքարում, համագործակցելով Արաբկիրի բաժնի ոստիկանների հետ, մայիսի 31-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կասյան փողոցից բերման են ենթարկել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ կային այցեքարտեր, բոնուս քարտեր և երեք լուսանկար:
Տղամարդը խոստովանել է, որ դրամապանակը գողացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Ուշադրություն. դրամապանակի տիրոջ մասին տեղեկությունները կարող եք հայտնել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: