ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

15.06.2019 14:25 Գողություն

Հունիսի 14-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.40-ին, երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, կրիչ և տարբեր խանութների զեղչային քարտեր:
Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ոստիականության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել և ժամը 17.30-ին, գողություն կատարելու կասկածանքով Ֆրանսիայի հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկել 21-ամյա Խաչիկ Ս․-ին։
Խաչիկ Ս․-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: