ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը բռնվել է՝ գողոնը հայտնաբերվել

22.02.2020 12:20 Գողություն
Գրպանահատը բռնվել է՝ գողոնը հայտնաբերվել

Փետրվարի 21-ին, ժամը 17.05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 65-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երթուղային ավտոբուսների մի ուղևորուհու պայուսակից գողացված դրամապանակը:
Պարզվել է տուժողի ինքնությունը և ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: