ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թոշակառու կնոջ դրամապանակը գողացողին ոստիկանները հայտնաբերել են

24.12.2021 17:49 Գողություն

Դեկտեմբերի 15-ին Երևանի բնակիչ մի թոշակառու ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ Սեբաստիայի փողոցում նստել է երթուղային միկրոավտոբուս, որտեղ պայուսակից գողացել են դրամապանակը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները կատարվածի մասին Մալաթիայի գործընկերներից տեղեկանալուն պես գործի անցան։ Շուտով նրանց տեսադաշտում հայտնվեց կասկածվողը, որը Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի բնակիչ է, 51 տարեկան։ Տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թոշակառու կնոջ դրամապանակը՝ փողով: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: