ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատություն Երևանում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին

25.05.2020 15:07 Գողություն

Մայիսի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գրպանահատության վերաբերյալ ահազանգ էր ստացվել։ Ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ ժամը 14.20-ին Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում նկատել է, որ պայուսակի գրպանից գողացել են բջջային հեռախոսը:
Անմիջապես քաղաքացուն են մոտեցել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ։
Շուտով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 31-ամյա տղամարդը։ Նա Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և բացատրություն տվել:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: