ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Հրազդանի կիրճից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 27-ամյա մի երևանցու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով երեք կաթուցիչ և մոտ 23 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգվածի փաթեթներ:
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: