Ոստիկանները բացահայտել են հերթական գրպանահատությունը և հայտնաբերել դրամապանակը
Փետրվարի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 13.40-ին Ալեք Մանուկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Սարի թաղի 33-ամյա մի բնակչի:
Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր փող:
Կասկածվողը խոստովանել է կատարածը:
Գողոնը հայտնաբերվել է:
Տուժողից ընդունվել է հաղորդում;
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: