Ոստիկանները բացահայտել են գրպանահատության հերթական դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04.07.2019 15:45
Գողություն
Հուլիսի 3-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել դավիթաշենցի 20-ամյա մի երիտասարդի և Բադիկյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու:
Քաղաքացուց ընդունվել է հաղորդում, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում երկու հոգի իր գրպանից գողացել են 80 հազար դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: