ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանը գրպանահատին բռնել է գողության պահին

06.07.2019 10:26 Գողություն

Հուլիսի 3-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած ոստիկանության ուղեկցող գումարտակի վարորդը հայտնեց, որ Բյուզանդ-Աբովյան փողոցներ խաչմերուկում գրպանահատ է բռնել: Մեկնած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրից բաժին են ներկայացրել Խարբերդի մի բնակչի:
Հուլիսի 4-ին մի քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հուլիսի 3-ին նշված խաչմերուկում ինչ-որ մեկը բացել է իր պայուսակի շղթան և փորձել գողություն կատարել, սակայն ոստիկանի միջամտությամբ գողությունն ավարտին չի հասցրել: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: