1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել են գրպանահատության դեպքեր

07.03.2020 11:30 Գողություն
Բացահայտվել են գրպանահատության դեպքեր

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի և Շենգավիթի բաժնի ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել։ Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ մարտի 6-ին, ժամը 18.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, նրանք բաժին են բերման ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 18.45-ին 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 18.000 դրամ:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները մարտի 6-ին, ժամը 17.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 44-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 4-ին, ժամը 16.00-ին, Բաղրամյան պողոտայում մի տղամարդու գրպանից գողացել է բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի ինքնությունը։ Նա հրավիրվել է բաժին, սակայն հրաժարվել հաղորդում տալուց:
Տղամարդը ներկայացրել է գողոնը։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Մարտի 6-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ադոնցի փողոցից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա ներկայացրել է գողոն հանդիսացող դրամապանակ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դրամապանակի տիրոջ ինքնությունը։ Նա ժամը 20.00-ին ներկայացել է բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ից 19.40-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան պուրակից Ազատության պողոտա ընկած հատվածում անհայտ անձն իր պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: