1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները գրպանահատության դեպքեր են բացահայտել

07.09.2020 12:52 Գողություն

Սեպտեմբերի 2-ին և 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բացահայտվեց գրպանահատության երեք դեպք: Գողությունները Շենգավիթ վարչական տարածքում էին կատարվել:
Օգոստոսի 29-ին, ժամը 15-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, երկու բջջային հեռախոս ու բանկային քարտեր:
Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ սկսեցին: Բացահայտման աշխատանքներին միացան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ օրեր անց տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մարտունի քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Սեպտեմբերի 2-ին, ժամը 14-ի սահմաններում, կասկածվողը Նոր Նորքի առաջին զանգվածից բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանեց կատարածը:
Մյուս դեպքը օգոստոսի 31-ին էր կատարվել էր: Ժամը 21.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 25 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 67.000 դրամ:
Համապատասխան միջոցառումներից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքի 60-ամյա մի բնակիչ: Սեպտեմբերի 3-ին կասկածվողը Մյասնիկյան պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին:
Երրորդ դեպքի վերաբերյալ հաղորդում չէր ստացվել: Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները իրենք էին պարզել եղելությունը և սեպտեմբերի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման էին ենթարկել Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Պարզվեց` նա նույն օրը թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում գողացել էր ուղևորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող, նույնականացման, բանկային ու կուտակային քարտեր:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: