ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել

11.05.2019 12:35 Գողություն

Մայիսի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Խաչիկ Ս-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.50-ին, թիվ 28 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է մի ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է փող ու բանկային քարտեր: Ավելի ուշ Խաչիկ Ս-ն փորձել է բանկային քարտով գումար կանխիկացնել, սակայն գաղտնագիրը չիմանալու պատճառով չի կարողացել:
Խաչիկ Ս-ի անձնական խուզարկությամբ դրամապանակը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: