ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը բռնվեց հափշտակությունից քիչ անց

15.06.2019 14:24 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 14-ին, ժամը 12.30-ին, Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել՝ Սպարտակ Մ․-ին։
Պարզվել է, որ Սպարտակ Մ․-ն, նույն օրը, ժամը 12.00-ին, երթուղային ավտոբուսի սրահում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակը։
Սպարտակ Մ․-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: