ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

16.11.2019 12:43 Գողություն

Նոյեմբերի 11-ին երթուղային միկրոավտոբուսներից մեկում ուղեվորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր 200.000 դրամ, անձնագիր և բանկային քարտեր:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների հետ նոյեմբերի 15-ին, ժամը 11.15-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Մալյան փողոցից բաժին բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 6-ին Քոչինյան փողոցում գործող բջջային օպերատորներից մեկի գրասենյակում գողացել էին ՌԴ մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել էր գումար:
Նոյեմբերի 16-ին, ժամը 1-ին, ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Քոչինյան փողոցից բաժին բերման են ենթարկել 21-ամյա մի քաղաքացու, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է դրամապանակը:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: