1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները գրպանահատության դեպքեր են բացահայտել

25.11.2021 15:38 Գողություն

Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել գրպանահատներին:
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները ևս երկու դեպք բացահայտեցին:
Նոյեմբերի 18-ին նրանք Ֆուչիկի փողոցից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Սիլիկյան թաղամասի 31-ամյա մի բնակչի։ Պարզվեց՝ նա նույն օրը երթուղային միկրոավտոբուսում մի կնոջից դրամապանակ էր գողացել, որի մեջ փող, բանկային քարտ և այլ իրեր էին։
Բերման ենթարկված տղամարդու անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց։
Երկրորդ դեպքը նոյեմբերի 20-ին Կենտրոն վարչական տարածքում էր եղել ու հենց նույն օրն էլ բացահայտվեց: Ժամը 17.30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց 31-ամյա մի տղամարդ։ Քրեական հետախույզներին տեսնելով՝ նա ծոցագրպանից նետել էր գողացած դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ ու այցեքարտեր էին։
Ոստիկանությունում պարզվեց նշված իրերի տիրոջ ինքնությունը:
Դեպքերի հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: