ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են հերթական գրպանահատությունը

26.07.2019 15:53 Գողություն

Հուլիսի 22-ին, ժամը 11-ին, Մաշտոցի պողոտայում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողներին է մոտեցել մի կին և հայտնել, որ երթուղային ավտոբուսի սրահում փորձել են գողանալ իր դրամապանակը: Կինը բացատրություն է տվել, որ ավտոբուսի սրահում երկու հոգի գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 46 հազար դրամ, սակայն նրանցից մեկին նկատելուց հետո գողացված դրամապանակը, ամբողջ պարունակությամբ, վերադարձրել են:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Մանթաշյան փողոցի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, հուլիսի 25-ին, ժամը 19-ին, Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել երիտասարդին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: