ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները Թումանյանի փողոցից գրպանահատի են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.11.2019 19:05 Գողություն

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը թիվ 50 երթուղու ավտոբուսում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր:
Բաժնի ծառայողները գրապանահատին հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի 21-ամյա մի բնակիչ:
Նոյեմբերի 25-ին, ժամը 11-ի սահմաններում կասկածյալը մայրաքաղաքի Թումանյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: