Գրպանահատությունը բացահայտվեց հենց դեպքի օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 8-ին ոստիկանությունում մի քաղաքացուհ հայտնեց, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, թիվ 47 երթուղու ավտոբուսում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող ու տարբեր քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների միջոցառումներով նույն օրը գրպանահատության կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Կոնդի 32-ամյա մի բնակիչ:
Կասկածյալը խոստովանել է կատարածը:
Գողոնը հայտնաբերվել է:
Տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց, իսկ բերման ենթարկվածը բաց է թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: