ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանները ևս մեկ դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.09.2019 19:28 Գողություն

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Նրա պայուսակից գողացել էին բջջային հեռախոսը:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է կապանցի 21-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվեց սեպտեմբերի 16-ին՝ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում և գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։ Եիտասարդը տվել է խուստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: