ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են գրպանահատին

07.06.2019 13:43 Գողություն

Հունիսի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանություն է զանգահարել մի ՍՊԸ հաշվապահ և հայտնել, որ միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ և 73 հազար դրամ:
Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել Կապանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու և մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ գողությունը կատարել է դավիթաշենցին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`