ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը բռնվեց գողության պահին

08.07.2019 12:22 Գողություն

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 6-ին, ժամը 12-ին, Ռոստովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Արմավիրի մարզի Արևշատ գյուղի 49-ամյա մի բնակիչ:
Նա թիվ 25 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել է փող ու քարտեր, և նույն պահին բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրասվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: