ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գրպանահատություն դեմ պայքարող քրեական հետախույզները ևս երկու դեպք են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

09.12.2018 17:21 Գողություն
Գրպանահատություն դեմ պայքարող քրեական հետախույզները ևս երկու դեպք են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ամենօրյա հետևողական միջոցառումներով բավական օպերատիվ բացահայտում են գրպանահատության դեպքեր, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում ենք։ Անդրադառնանք ևս երկուսին։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի բնակիչ Ռոբերտ Վարդանյանը, մայրաքաղաքի Աբովյան—Իսահակյան փողոցների խաչմերուկում 18-ամյա մի աղջկա գրպանից բջջային հեռախոս է գողացել։ 58-ամյա Վարդանյանին գրպանահատության դեմ պայքարող քրեական հետախույզները դեպքից մեկ ժամ անց հայտնաբերեցին հենց Աբովյան փողոցում ու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրանց օպերատիվ աշխատանքի արդյունքում գողացված հեռախոսը չէր իրացվել։ Այն հայտնաբերվեց բերման ենթարկվածի մոտ և առգրավվեց։
Դեկտեմբերի 2-ին էլ ոստիկանություն դիմած 22-ամյա աղջիկը հայտնեց, որ երթուղայինում գողացել են բջջային հեռախոսը։ Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ պարզեցին գողությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը և օպերատիվ էլ նրան հայտնաբերեցին։ Խոսքը Երևանի բնակիչ, 20-ամյա Խաչիկ Սարգսյանի մասին է, որը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս դեպքում ևս գողոնը հայատնաբերվել և առգրավվել է։
Կրկին հորդորում ենք մեր համաքաղաքացիներին հասարակական վայրում, հատկապես երթուղայիններում, ուշադրության կենտրոնում պահել անձնական իրերը, իսկ դրանց կորստի կամ գողության դեպքում անմիջապես զանգահարել ոստիկանություն։

 


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: