1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փետրվարի 12-ին գրպանահատության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.02.2020 15:13 Գողություն

Փետրվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության երկու դեպք բացահայտվեց:
Առաջին դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնում գրանցվել էր փետրվարի 5-ին:
Մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 13-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում նկատել է, որ պայուսակից գողացել են բջջային հեռախոսը:
Օպերատիվ խումբը որոնողական աշխատանքներ սկսեց: Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մարտունի քաղաքի 38-ամյա մի բնակիչ:
Փետրվարի 12-ին կասկածվողը Տիգրան Մեծի պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Մյուս դեպքը դարձյալ Կենտրոն վարչական տարածքում էր եղել: Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, թիվ 63 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր: Մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց:
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Շահումյան փողոցի 25-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: