1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները գրպանահատության դեպքեր են բացահայտել․ բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է

12.03.2020 14:14 Գողություն

Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները բացահայտեցին գրպանահատության երկու դեպք:
Առաջին դեպքը ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվել էր ժամը 19.30-ի սահմաններում: Մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ թիվ 35 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր զեղչի ու բանկային քարտեր:
Օպերատիվ խումբը որոնողական աշխատանք սկսեց: Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց մասնագիտական հմտության շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մանթաշյան փողոցի 26-ամյա մի բնակիչ:
Նույն օրը կասկածվողը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն` ներկայացնելով գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
Մյուս դեպքը Կենտրոն վարչական տարածքում էր կատարվել: Ժամը 21.30-ի սահմաններում Երվանդ Քոչարի փողոցում մի կնոջ պայուսակից գողացել էին բջջային հեռախոսը:
Մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց:
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 22.10-ին Աբովյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 31-ամյա մի բնակչի:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերվել է:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: